Մադրիդը չի մասնակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին. Իսպանիայի ԱԳՆ

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ Մադրիդը չի մասնակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին և դեմ է հակամարտության էսկալացիային։

Financial Times-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ Իսպանիան չի ներգրավվի որևէ գործողության մեջ, որը կարող է հանգեցնել հակամարտության ընդլայնմանը՝ հավելելով, որ «այս ճգնաժամը ռազմական լուծում չունի»։

Ալբարեսը նաև նշել է, որ ժամանակակից աշխարհակարգը կանգնած է միջազգային իրավունքի և «ջունգլիների օրենքի» միջև ընտրության առաջ, որի տակ նա հասկանում է քաոսը և պատերազմի օգտագործումը որպես արտաքին քաղաքականության գործիք։

Իսպանիան նախկինում ևս բազմիցս քննադատել է ռազմական արշավը։ Մարտին երկիրը հետ էր կանչել Իսրայելում իր դեսպանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *