ԻՀՊԿ-ն հայտնել է, որ մեկ օրում 24 նավ է անցել Հորմուզի նեղուցով

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ անցած մեկ օրվա ընթացքում 24 առևտրային նավ է հատել Հորմուզի նեղուցը։

Իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ բոլոր նավերը թույլտվություն են ստացել և իրենց անցումը համաձայնեցրել են ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հետ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողությունն իրականացվելու է ամենայն վճռականությամբ», իսկ «օտարերկրյա ուժերը տեղ չունեն Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *