Հունգարիայի ընտրություններում հաղթած ընդդիմադիր «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարը քննադատել է Վիկտոր Օրբանին՝ հայտարարելով, որ վերջինս չափազանց տարվել է արտաքին քաղաքական հռետորաբանությամբ՝ ի վնաս երկրի ներքին խնդիրների։
«Օրբանը խաղում էր ինչ-որ «հնգաչափ շախմատային պարտիա», և դա, հավանաբար, դարձավ նրա պարտության պատճառներից մեկը։ Նա խոսում էր ամեն ինչի մասին՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Իրանի, շահի, այաթոլլայի, ԱՄՆ-ի ընտրությունների։ Եթե նրան գիշերը արթնացնեին, նա հավանաբար կասեր, որ ինքն է հաղթել ԱՄՆ-ի ընտրություններում, այլ ոչ թե Դոնալդ Թրամփը», — նշել է Մադյարը։
Ըստ նրա՝ Օրբանը քննարկում էր ամեն ինչ, բացի այն խնդիրներից, որոնք իրականում հուզում են Հունգարիայի բնակիչներին։