Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի նոր դեպք է բացահայտել. ձայնագրություն (վիդեո)

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու հանդիսացող և նույն կուսակցության անունից հանդես եկող անձը կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց հիշյալ կուսակցության ընտրելու պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ձերբակալվել են անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *