Հայ և ամերիկացի փորձագետները Հայաստանի կենսաբանական, ճառագայթային աղետների արձագանքման գնահատում են իրականացրել

Հայ և ամերիկացի փորձագետները հանդիպել են՝ կատարելու Հայաստանի քիմիական, կենսաբանական և ճառագայթային աղետների արձագանքման կարողությունների գնահատում և դիտարկելու հետագա համագործակցության հնարավորություններն այդ ասպարեզում։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից: 

«Այցելությունների, քննարկումների և մտքերի փոխանակման ընթացքում գնահատման աշխատանքներն ուղղվեցին կարողությունների ամրապնդման, միջգերատեսչական համակարգման, ինչպես նաև բարդ անվտանգային մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ արձագանքման կարողությունների կայուն համակարգի ձևավորման հարցերի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *