ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի 6 անդամին

ԱՄՆ Այովա նահանգում տղամարդը որոշակի տարաձայնությունների պատճառով սպանել է իր ընտանիքի վեց անդամներին, ինչից հետո ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այովա նահանգի քաղաքներից մեկի մի քանի վայրերում տեղի ունեցած հրաձգությունների շարքի հետևանքով վեց մարդ է սպանվել, ինչը, ըստ ոստիկանության, ակնհայտ ընտանեկան կոնֆլիկտ է», – ասված է նյութում։

Չորս հոգու սպանել են մեկ տանը, ևս երկուսին՝ երկու այլ վայրերում։ Կասկածյալին՝ ոմն 52-ամյա Ռայան Ուիլիս Մաքֆարլենդին, հայտնաբերել են Միսիսիպի գետի մոտ գտնվող անտառային արահետում։ Նա լքել է շենքը մինչև ոստիկանության ժամանումը, ինչից հետո ինքնասպան է եղել, հայտնում է հեռուստաալիքը։

Իրավապահները չեն հայտնել զոհերի անուններն ու տարիքը։ Այլ մանրամասներ նույնպես չեն հաղորդվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *