Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ հունիսի 1-ին Երևանում մեկնարկել է ուսումնամարզական հավաքն ու արդեն անցկացրել առաջին մարզումը։
Ազգային թիմին միացել են հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները՝ բացառությամբ ռումինական «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանի, որը Երևան կժամանի այսօր՝ հունիսի 2-ին։
Այս հավաքի շրջանակում Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է երկու ընկերական հանդիպման։ Հունիսի 6-ին մեր ընտրանին ուժերը կչափի Ղազախստանի հավաքականի հետ, իսկ երեք օր անց՝ հունիսի 9-ին, կընդունի Մոլդովայի ազգային թիմին։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։