Ջանես Նազարյանը` մայիս ամսվա լավագույն ըմբիշն աշխարհում

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ամփոփել է անցած ամսվա արդյունքներն ու հրապարակել մայիսի լավագույն մարզիկների անունները, որտեղ իր պատվավոր տեղն է զբաղեցրել Հայաստանի ներկայացուցիչը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, 16-ամյա Ջանես Նազարյանը ճանաչվել է մայիս ամսվա լավագույնն աշխարհում:

Այս բարձր ճանաչմանը պատանի մարզիկն արժանացել է Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան (Մ17) առաջնությունում ցուցադրած ֆենոմենալ արդյունքի շնորհիվ:

Մինչև 71 կգ քաշային կարգում հանդես եկող Նազարյանը ոչ միայն նվաճեց աշխարհամասի ոսկե մեդալը, այլև ողջ մրցաշարի ընթացքում մրցակիցներին չզիջեց և ոչ մի միավոր՝ գրանցելով տպավորիչ 37:0 ընդհանուր հաշիվ:

Armsport

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *