Հայաստանը կարող են միացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի նախագծին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Sputnik-Грузия-ն։
«Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին, Հայաստանին մեծ ուշադրություն է դարձվում, և մենք պատրաստ ենք առավելագույնս խորացնել գործընկերությունը մեր հայ բարեկամների հետ, այդ թվում՝ տարանցիկ գործառույթի զարգացման գործում»,- հայտարարել է Կոբախիձեն լրագրողներին՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի պաշտոնական բացումից հետո։