
Երկրպագուները 240 վայրկյանում գնել են հայտնի իռլանդացի խառը տիպի մենամարտերի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի նոր մենամարտի տոմսերը, որը տեղի է ունենալու Բացարձակ մենամարտերի առաջնության՝ UFC շրջանակում։ Մաքգրեգորը ռինգ է դուրս գալու հուլիսի 11-ին, Լաս-Վեգասում։ Նրա մրցակիցն է լինելու ամերիկացի Մաքս Հոլովեյը։
Առաջին շարքի տոմսերն արժեցել է 43 հազար դոլար։ Ամենաէժան տոմսերի արժեքը եղել է 600 դոլար։ Տոմսերի վաճառքը ներկայումս էլ շարունակվում է, բայց արդեն վերավաճառողների եւ սպեկուլյանտների կողմից։