ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ախալքալաք քաղաքում մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը։ Այս մասին գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նշել է, որ միջոցառմանը ներկա էին նաև Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը: Խուդաթյանը կարճ շփումներ է ունեցել գործընկեր նախարարների հետ։