Երևանի «Նոան» պաշտոնապես հայտարարել է թիմի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչի՝ Սերբիայի փոխչեմպիոն «Վոյվոդինա» տեղափոխության մասին:
Երևանյան ակումբը բոսնիացի ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել է նրա նախկին արժեքից երեք անգամ ավելի բարձր գնով:
«Նարդինը նոր ակումբի հետ կկնքի եռամյա պայմանագիր։ Սա կլինի հայկական ֆուտբոլի պատմության ամենախոշոր տրանսֆերը»,- ավելի վաղ հայտնել էր ֆուտբոլիստի գործակալ Ադմիր Հուսարիչը «Инсайд ЯН» Telegram-յան ալիքի հետ զրույցում:
28-ամյա հարձակվողը «Նոային» էր միացել բոսնիական «Զրինսկիից»: Անցկացրած մեկ մրցաշրջանի ընթացքում նա երևանյան թիմի մարզաշապիկով մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: Մուլահուսեյնովիչը Հայաստանում դարձել է Գավաթակիր և Սուպերգավաթակիր:
Բացի այդ, բոսնիացին ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի պատմության միակ ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դարձել 5 անընդմեջ հանդիպումներում:
Armsport