
Ի պատասխան Կիևի ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ Ստարոբելսկի վրա հարձակման, Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին և ենթակառուցվածքներին՝ օգտագործելով ճշգրիտ զենքեր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ն։
Հաղորդվում է, որ ՌԴ ԶՈւ–ի համակցված հարվածների թիրախում են հայտնվել Կիևում գտնվող թշնամական օբյեկտները։ Դրանց ուղղությամբ արձակվել են տասնյակ հրթիռներ և հարյուրավոր դրոններ։
Կիևում հրդեհ է բռնկվել ուկրաինական պաշտպանական-արդյունաբերական համալիրի գլխավոր միավորման՝ «ՈւկրՕբորոնՊրոմ»-ի շենքում, խոցվել են նաև Կիևում մի քանի էներգետիկ օբյեկտներ, Զապորոժիեի հայտնի «Մոտոր Սիչ» ավիագործարանը և Սումիի մարզում գտնվող «Զվեզդա» խոշոր վառոդի գործարանը։
ՌԴ ՊՆ–ից հայտնում են, որ այսօր` հունիսի 2–ին հասցված հարվածների համար գտագործվել են շուրջ 80 թևավոր, հիպերձայնային և բալիստիկ հրթիռներ, այդ թվում` «Х-101», «Կալիբր», «Ցիրկոն», «Իսկանդեր», ինչպես նաև մինչև 700 «Գերան» կամիկաձե-դրոններ։