«Ուժեղ Հայաստանը» հունիսի 3-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։
«Փոփոխության Մեծ Հանրահավաք Հունիսի 3-ին՝ ժամը 17:30-ին, միացի՛ր փոփոխության քայլերթին։
Մերգելյան ինստիտուտին հարակից տարածքից կշարժվենք դեպի Հանրապետության Հրապարակ։
Ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում դարձի՛ր փոփոխության հանրահավաքի մասնիկը։ Դու արժանի ես փոփոխության»,- նշվում է դաշինքի հաղորդագրության մեջ։