
ՄԱԿ-ը կոչ է անում անդամ պետություններին կատարել ունեցած ֆինանսական պարտականությունները։ Միաժամանակ նաեւ՝ կոնկրետ ժամկետ չի նշվում, թե որ պահից սկսած գլոբալ կառույցի համար վրա կհասնի «դատաստանի օրը», այսինքն, թե որ պահից կառույցը կկանգնի սնանկացման փաստի առաջ։ Այս մասին ասել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Բարձրաստիճան ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ Չինաստանը նախօրեին մարել է ունեցած պարտքի մի մասը՝ 800 միլիոն դոլարի չափով։ Դա, ըստ Դյուժարիկի, դրական ազդակ է կառույցի ֆինանսական վիճակի համար։Հիշեցնենք, որ ՄԱԿ-ին ամենաշատ պարտք ունեն Միացյալ Նահանգները եւ Չինաստանը։ ԱՄՆ պարտքը հասնում է 3-4 միլիարդի։