Մասիսում տեղի ունեցած բռնnւթյան դեպքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմին․ ՆԳՆ

Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմին։

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա այլ մանրամասներ չի հաղորդել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Մասիսում բռնություն է գործադրվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի ԵԿՄ նախագահը։

Ավելին, բռնություն է կիրառվել նաև կանանց նկատմամբ, այդ թվում՝ հղի կնոջ։ Բռնության հետեւանքով «Ուժեղ Հայաստանի» ակտիվիստների շրջանում կան տուժածներ, ընդհուպ կողոսկրի կոտրվածք ստացած անձ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *