
ԱՄՆ քաղաքացիները միլիոնավոր դոլարների խաղադրույք են կատարել Polymarket հարթակում այն բանի վրա, թե արդյոք Միացյալ Նահանգները կներխուժի Կուբա։ Համաձայն առկա տեղեկությունների, Կուբա ներխուժմանը սպասում է կայքի օգտատերերի 54 տոկոսը, ովքեր մասնակցել են սոցհետազոտությանը։ Այս տարբերակի վրա արդեն 5,1 միլիոն դոլարի խաղադրույք կա կատարված։ 41 տոկոսը կարծում է, որ ներխուժումը տեղի կունենա այս տարի։ Այդ տարբերակի վրա կատարվել է 132 հազար դոլարի խաղադրույք։ Հարցվածների 5 տոկոսը կարծում է, որ Ռաուլ Կաստրոյին ամերիկացիները կկարողանան առեւանգել ու տեղափոխել ԱՄՆ մինչեւ այս ամսվա վերջ, 22 տոկոսի կարծիքով՝ Կաստրոյի առեւանգումը կլինի մինչեւ այս տարվա վերջ։