ԻՀՊԿ․ Իրանի զինված ուժերը հարվածել են ամերիկյան նավին՝ ի պատասխան իրանական լցանավի վրա հասցված հարվածի

Իրանը հարձակվել է ամերիկյան նավի վրա՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի մերձակայքում իրանական լցանավի վրա հասցված հարվածի։ Այդ մասին հունիսի 3-ին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։

«Ի պատասխան այս ագրեսիայի և Հորմուզի նեղուցի կանոնների խախտման՝ ամերիկա-սիոնիստական թշնամուն պատկանող «Պանայա» նավը ենթարկվել է ԻՀՊԿ-ի ծովային հրթիռների հարվածին», — ասվում է ԻՀՊԿ-ի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ուշ երեկոյան ամերիկյան ուժերը օդային զինամթերքի կիրառմամբ հարված են հասցրել իրանական տանկերի վրա Հորմուզի նեղուցի շրջանում, ինչի հետևանքով վնասվել է մեքենայական բաժանմունքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *