ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ամերիկացի զինվորականները Քուվեյթում հետ են մղել իրանական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումը։
«Այս երեկո իրանական անօդաչուների հերթական ալիքը, որը փորձում էր հարձակվել Քուվեյթում գտնվող ամերիկյան զորքերի վրա, չի հասել նախատեսված թիրախներին», — ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
CENTCOM-ի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը խոցել են մի քանի անօդաչու, թույլ չտալով վնաս հասցնել անձնակազմին և ռազմական տեխնիկային։
Sabereen news հեռուստաալիքը հունիսի 3-ին հայտնել էր, որ երեք բալիստիկ հրթիռ հարվածել են Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին։