Տնտեսական համեմատականների անցկացումը կարևոր մեթոդ է՝ ընդհանուր պատկերը հասկանալու և քաղաքական որոշումներ կայացնելու համար։ Սույն վերլուծությունը կենտրոնանում է Հայաստանին տարածքով և բնակչությամբ առավել մոտ երկրների ԱՄՀ կանխատեսումների վրա․
Գվինեա-Բիսաուն փոքր է Հայաստանի տարածքից ընդամենը 79 քկմ-ով, բնակչությունը՝ 2․2 մլն մարդ։ ԱՄՀ կանխատեսումներով՝ 2026թ․ տնտեսական աճը կլինի 4․90%, ինչը Հայաստանի կանխատեսված աճից պակաս է 0․05 տոկոսային կետով։ Գնաճը սպասվում է 2․5% մակարդակում, մինչդեռ Հայաստանում՝ 3․8%։
Հասարակածային Գվիենան փոքր է Հայաստանի տարածքից 149 քկմ-ով, բնակչությունը՝ 1․89 մլն մարդ։ Այստեղ 2026թ․ կանխատեսվում է 2․69% տնտեսական անկում, իսկ գնաճը՝ 3․2%։
Սողոմոնյան կղզիները փոքր են Հայաստանի տարածքից 209 քկմ-ով, բնակչությունը՝ 0․82 մլն մարդ։ Կանխատեսվում է 2․79% տնտեսական աճ և 2․5% գնաճ։
Ալբանիան փոքր է Հայաստանի տարածքից 799 քկմ-ով, բնակչությունը՝ մոտ 2․4 մլն մարդ։ 2026թ․ կանխատեսվում է 3․4% տնտեսական աճ և 3․7% գնաճ։
- Թվարկված բոլոր երկրներն ունեն ելք դեպի ծով, ինչը աշխարհագրական առավելություն է Հայաստանի համեմատ։ Սակայն տարածքի և բնակչության ցուցանիշները հիմնականում մոտ են։
- Այսպիսով, նրանց տնտեսական պոտենցիալը սահմանափակված է գրեթե նույնքան, որքան Հայաստանի պարագայում է։ Միևնույն ժամանակ, 2026թ․ վերոնշյալ երկրներում տնտեսական աճը միջինում կանխատեսվում է 2․1%, իսկ գնաճը՝ 2․7%։