Մասիսում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների դեմ հարձակման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ․ տեղեկացրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության (195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու (211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) հատկանիշներով»,-հայտվել է Ավդալյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ընթացքում հարձակում էր եղել իրազեկման ակցիայի մասնակիցների, այդ թվում՝ հղի կնոջ նկատմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *