Ազատ են արձակվել Կալիֆոռնիայի բանկում պատանդ պահվող անձանցից երկուսը․ ABC

Կալիֆոռնիայի բանկերից մեկում բարիկադավորված տղամարդու մոտ գտնվող պատանդներից երկուսն ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։

Ամերիկյան Բեյկերսֆիլդ քաղաքի (Կալիֆոռնիա նահանգ) ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ անհայտ տղամարդը բարիկադավորվել է «Chase» բանկի շենքում, որտեղ նրա հետ միասին այլ մարդիկ էլ կան։ Մինչ այդ իրավապահները հայտնել էին շենքում պայթյունի սպառնալիքի մասին։

«Շենքից երկու պատանդ է ազատ արձակվել, իսկ մնացած բոլորը գտնվում են անվտանգության մեջ։ Կասկածյալի հետ բանակցությունները շարունակվում են», – ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

ABC-ի հաղորդմամբ՝ պայթյունի սպառնալիքի պատճառով անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակվել են մի շարք շինություններ, այդ թվում՝ Բեյկերսֆիլդի քաղաքապետարանն ու ոստիկանության շենքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *