«Սա ուժի ցուցադրո՞ւմ չէ Ադրբեջանին»․ լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին (տեսանյութ)

«Սա ուժի ցուցադրո՞ւմ չէ Ադրբեջանին»․ լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին

«Շքերթին ցուցադրվեց հայկական արտադրության ռազմական տեխնիկայի մի մասը, իսկ այն, ինչ չի ցուցադրվել՝ այսօր այստեղ է։ Եվ դա անընդհատ զարգանում է»,- հայկական արտադրության ռազմական տեխնիկայի ցուցահանդեսի ժամանակ «ԱրմԼուր»-ի եթերում ասել է ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ «Բայց այս պարագայում սա ուժի ցուցադրո՞ւմ չէ Ադրբեջանին»,- լրագրողի դիտակմանն ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է․ «Ո՛չ, դուք այստեղ հարձակողական բան չեք տեսնի։ Սրանք առաջին հերթին միտված են մեր ռազմավարությունը պաշտպանելուն, այսինքն՝ խաղաղությունը պաշտպանելու համար են։ Ըստ էության, եթե հանկարծ իրավիճակն այնպես թելադրի՝ մեր ճկունությունը մեր ստեղծածի մեջ դնելու ենք, որպեսզի հակառակորդին ճնշելով թույլ չտանք մեր սահմանը ոչ միայն անցնել, այլև փորձել առավելություն ստանալ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *