Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր դուրս գալու որոշումը պետք է կայացնի երկրի ղեկավարությունը կամ ժողովուրդը։ Այս մասին կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։
«Կարծում եմ՝ այդ որոշումը կկայացնեն Հայաստանի ժողովուրդն ու Հայաստանի ղեկավարությունը»,- ասել է Մասադիկովը։