ԱՄՆ-ն, Երևանի հետ համաձայնագրեր ստորագրելիս, չի մտածում Հայաստանի շահերի մասին․ Զախարովա

ԱՄՆ-ն, Երևանի հետ համաձայնագրեր ստորագրելիս, ամենևին չի մտածում Հայաստանի շահերի մասին։ Այս մասին, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մայիսի վերջին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Կողմերը նաև պայմանագրեր են կնքել հազվագյուտ հողային մետաղների մատակարարման, արդյունահանման ու վերամշակման ապահովման վերաբերյալ, ինչպես նաև շրջանակային համաձայնագիր են կնքել «TRIPP» նախագծի ներքո ռազմավարական համագործակցության մասին։

«Իրականում այնտեղ ոչ ոք չի մտածում Հայաստանի սեփական շահերի մասին։ Միշտ մտածում են Միացյալ Նահանգների շահերի մասին»,- գործակալության հետ զրույցում ասել է Զախարովան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *