Արտադրողի ընդլայնված պատասխանատվություն․ ինչպե՞ս է աշխատելու համակարգը

Արտադրողի ընդլայնված պատասխանատվություն․ ինչպե՞ս է աշխատելու համակարգը

Հայաստանում թափոնների կառավարման ոլորտը պատրաստվում է կարևոր փոփոխությունների։ Նախատեսվում է ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգը, որի շրջանակում որոշակի ապրանքներ արտադրողներ ու ներմուծողներ պատասխանատվություն կկրեն այդ ապրանքների օգտագործումից առաջացող թափոնների հավաքման, վերամշակման և անվտանգ կառավարման համար՝ այդ գործառույթները պատվիրակելով արտադրողի պատասխանատվության կազմակերպություններին։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի աջակցությամբ մշակել է «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» օրինագիծը։

Տեսանյութում «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացնում է, թե որ փուլում է գտնվում օրինագծի մշակումը, ինչ վերամշակման թիրախներ են նախատեսված և ինչ վերահսկողական մեխանիզմներ են գործելու համակարգի ներդրման դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։



Հունիս 03, 2026 at 16:37

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *