«Թրամփը պահանջում է Իրանից՝ գրավոր ամրագրել զիջումները»․ #ABC

«Թրամփը պահանջում է Իրանից՝ գրավոր ամրագրել զիջումները»․ #ABC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է, որ Իրանը գրավոր ամրագրի զիջումները միջուկային ծրագրի հարցում Վաշինգթոնի և Թեհրանի միջև նախնական համաձայնության շրջանակներում, հայտնում է ABC-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Նրանց տվյալներով՝ Իրանի բանակցողները բանավոր հավաստիացրել են ԱՄՆ-ին, որ Իսլամական Հանրապետությունն ի վերջո կհամաձայնի մի քանի պայմանների, որոնք վերաբերում են իր միջուկային ծրագրին, սակայն ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը կայացած խորհրդակցության ժամանակ Թեհրանից ստացված երաշխիքներն անբավարար է համարել:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների թեման փոխըմբռնման հուշագիրն է, որը պաշտոնապես կերկարաձգի հրադադարը, կապահովի Հորմուզի նեղուցի աստիճանական բացումը և կսահմանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ հետագա բանակցությունների ժամանակացույց: Նշվում է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները համաձայնեցրել են համաձայնագրի նախագիծը, որը, նրանց կարծիքով, կբավարարի և՛ Թրամփի վարչակազմին, և՛ Իրանի իշխանություններին: Այդ տարբերակը, նշում է լրատվամիջոցը, ներառում էր Իրանի կողմից միջուկային զենք ձեռք չբերելու գրավոր պարտավորություն, բայց չէր պարունակում ընդհանուր միջուկային ծրագրի վերաբերյալ կոնկրետ պարտավորություններ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *