ԱՄԷ-ն կոչ է անում «Ծոցի երկրների միասնական դիրքորոշում» որդեգրել Քուվեյթի և Բահրեյնի վրա Իրանի հարձակումներից հետո

Քուվեյթի և Բահրեյնի դեմ Իրանի կողմից իրականացվող պարբերական «ագրեսիան» պահանջում է Պարսից ծոցի երկրների հաստատակամ ու միասնական դիրքորոշում։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը։

«Ծոցի որևէ պետություն չպետք է մեն-մենակ մնա այս հարձակումների դեմ»,- X սոցիալական ցանցում գրել է Գարգաշը։ «Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) անդամ երկրների անվտանգությունը փոխկապակցված է, նրանց շահերն ընդհանուր են, իսկ ճակատագիրը՝ մեկը։ Այս ագրեսիան ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի դեմ, այն նպատակաուղղված է մեզնից յուրաքանչյուրի դեմ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *