
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես հիմարեցնել ընտրողներին․
8 տարի «Քանդենք պետությունը» (ՔՊ) խաբում է ընտրողներին։ Մարզերում, գյուղերում տարածել են, թե Երևանում այդ կուսակցությունը ջախջախիչ առավելություն ունի, այն դեպքում, որ Երևանում ցածր վարկանիշ ունեն, բարձրաստիճան ՔՊ-ականները ժողովրդից ունեցած վախից Երևանում թիկնապահներով են շրջում։ Հանրության մեջ տարածվել է կամ տարածել են, թե Նիկոլ Փաշինյանի բաժանած, Հայաստանի քարտեզ պատկերով մագնիսների մեջ արժեքավոր ինչ-որ բան կա, 60-ն անց տղամարդիկ Նիկոլից խնդրում են դրանից իրեն նվիրել, նույնիսկ 2 հատ են խնդրում»։