ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Մոժթաբա Խամենեիի հետ։
«Ես կցանկանայի հանդիպել նրա հետ, և մենք, հավանաբար, ինչ-որ պահի կհանդիպենք՝ կախված նրանից, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»,- «New York Post» թերթի «Pod Force One» փոդքաստին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը։
Իրանի առաջնորդի առողջական վիճակի մասին հարցին ի պատասխան՝ Թրամփը հավելել է, որ Խամենեին «լիովին ներգրավված է [գործընթացների կառավարման մեջ]»։