Իրա ասածը մենակ «բռնեմ, խլեմ»-ն ա, բայց ժողովուրդը հոգնել ա, փոփոխություն ա ուզում․ Գագիկ Ծառուկյան

8 տարի սուտ ա ասել, խաբել ա բոլորիս, ու ինչ ասել ա, հակառակն ա եղել․ Նոր Նորքում նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարմանն ու գործելաոճին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա նշեց, որ ՔՊ-ի կառավարման ութ տարիներին տեսել ենք պատերազմ, պարտություն, զոհեր, վիրվորներ, հեղինակազրկում, տարածքների կորուստ, Բաքվում առ այսօր պահվող գերիներ։

«Էս ամեն ինչը քիչ էր, հիմա էլ Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմի մեջ ա․ դրա տակից ո՞նց ա դուրս գալու»,- ընդգծեց ԲՀԿ առաջնորդը։

Դառնալով Փաշինյանի էմոցիոնալ ելույթներին ու հայտարարություններին, Ծառուկյանն ընդգծեց․ «Էսօր ինքը նյարդային վիճակում ա, որովհետև մենք տեղը տեղին ասում ենք, առաջարկում ենք, թե հարցերն ու խնդրիները ոնց պետք ա լուծենք․․․
Է թող ինքն էլ ասի։ Իրա ասած մենակ «բռնեմ, խլեմ»-ն ա, բայց ժողովուրդը հոգնել ա արդեն, փոփոխություն ա ուզում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *