
Մահացել է աշխարհահռչակ ամերիկացի վոկալիստ Փիբո Բրայսոնը, ում ձայնն էր հնչում «Ալադին» եւ «Գեղեցկուհին եւ հրեշը» մուլտֆիլմներում։ Նա 75 տարեկան էր։ Նրան համարում էին «Դիսնեյի ձայնը»։ Բրայսոնը «Գրեմիի» կրկնակի դափնեկիր էր։ Ընտանիքը հաստատել է անվանի վոկալիստի մահվան մասին լուրը։ Բրայսոնը հանդես է եկել նաեւ դուետներով՝ Ռեջինա Բելի եւ Սելին Դիոնի հետ։