
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի տանդեմն անպարտելի կլինի 2028 թվականի նախագահական ընտրություններում։
«Ես հավանում եմ նրանց երկուսին էլ և հավանում եմ տանդեմի մեջ, ու նաև կարծում, որ այն հիանալի կլինի։ Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է նրանց հաղթել, եթե նրանք միասին լինեն, հիանալի թիմ կլիներ», – ասել է նա New York Post-ին տված հարցազրույցում։
Թրամփը նաև ընդգծել է, որ Վենսը և Ռուբիոն հիանալի անձնական հարաբերություններ ունեն։ «Ես նայում եմ նրանց միասին, և նրանք շատ լավ են իրար հետ, միմյանց հետ լավ հարաբերություններ ունեն։ Նրանք շատ առումներով նման են, և կարծում եմ, որ եթե նրանք տանդեմով առաջադրվեն, անպարտելի կլինեն», – նշել է ամերիկացի առաջնորդը։