1․ 5 մլրդ դոլարից կարող է զրկվել Հայաստանը, եթե ռուս զբոսաշրջիկները դադարեն գալ մեր երկիր

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքի կրճատման դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է կորցնել մինչև 1․5 միլիարդ դոլար, իսկ Եվրամիությունը, նրա գնահատմամբ, չի կարող կոմպեսացնել այդ գումարը․ գրում է ռուսական «ТАСС»-ը։

Ռուս պաշտոնյան նշել է, որ Եվրամիությունը ՀՀ-ին կարող է տրամադրել ֆինանսական սահմանափակ աջակցություն՝ այն էլ իրեն հետաքրքրող և ձեռնտու ծրագրեր, օրինակ Արևմուտքի պրոպագանդա, իրականացնելու համար։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *