Բահրեյնում Իրանի օգտին լրտեսության կասկածով տասնյակից ավելի անձանց են ձերբակալել

Բահրեյնում ձերբակալել են 15 մարդու, որոնք մեղադրվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օգտին աշխատելու համար․ գրում է Al Jazeera-ն։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ձերբակալությունները տեղի են ունեցել Քուվեյթի և Բահրեյնի վրա իրանական հարձակումից մի քանի ժամ անց։

Թագավորության ՆԳՆ-ից հայտնել են, որ շարունակում են հետաքննությունը՝ բացահայտելու հօգուտ Իրանի աշխատող այլ անձանց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *