Պելեի մարզաշապիկը կվաճառվի աճուրդով – Հրապարակ

Ֆուտբոլի լեգենդ Պելեի մարզաշապիկը, որով նա դուրս է եկել 1958 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում խաղադաշտ, կվաճառվի աճուրդով։ Մեկնարկային գինը կազմում է 6 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է The Athletic պարբերականը։

Հիշեցնենք, որ այդ խաղի ընթացքում բրազիլացիները 5։2 հաշվով հաղթել էին Շվեդիային եւ առաջին անգամ դարձել Մունդիալի չեմպիոն։ Աճուրդը կմեկնարկի հունիսի 29-ին, կավարտվի հուլիսի 16-ին։ Նշենք, որ մինչ այս, ամենաթանկ մարզաշապիկը եղել է Դիեգո Մարադոնայինը, որը վաճառվել է կրկին աճուրդով՝ 9,28 միլիոն դոլարով։ Այդ մարզաշապիկով Մարադոնան դուրս է եկել 1986-ի Աշխարհի առաջնության եզրափակիչ եւ դարձել չեմպիոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *