Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ գոհ է Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքից։

«Ամեն ինչ լավ է ընթանում»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։

Խոսելով համաձայնագրի կնքման հնարավորությունների մասին՝ ամերիկացի նախագահը չի բացառել իրադարձությունների զարգացման ինչպես դրական, այնպես էլ բացասական տարբերակը։ «Գուցե ոչինչ էլ չլինի։ Իսկ գուցե ամեն ինչ հաջող լինի, և այդ դեպքում հաջողության հասնելու շանսեր կլինեն մինչև այս շաբաթվա վերջ»,- հայտարարել է նա։

Թրամփի խոսքով՝ Իրանը «տեսականորեն մոտ է համաձայնագրի ստորագրմանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *