Երևանը կարող է այդ ընտրությունը կատարել, բայց ոչ՝ մեր հաշվին․ ՌԴ փոխվարչապետ

Եթե ​​Երևանը համարում է, որ ԵՄ-ում ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, կարող է այդ ընտրությունը կատարել, բայց ոչ մեր հաշվին, ՌԻԱ Նովոստի-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք կողմ ենք այն բանին, ինչը հայերն իրենք ավելի լավ են համարում… Եթե նրանք համարում են, որ Եվրամիությունում ավելի հարմարավետ և ավելի լավ կզգան, իհարկե, կարող են այնտեղ գնալ», – գործակալության հետ զրույցում ասել է Օվերչուկը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Երևանը վերջնականապես կգնա ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խզմանը։

Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը կարող է նման ընտրություն կատարել, եթե այդպես ցանկանա և հավելել՝ բայց ոչ մեր հաշվին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *