«Շատ մոտ ենք նրան, որ 2018-ից սկսած մղձավանջը վերջապես կավարտվի»․ Մհեր Մկրտչյան

«Շատ մոտ ենք նրան, որ 2018-ից սկսած մղձավանջը վերջապես կավարտվի»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաշվենք` բան չի եղել: Հաշվենք` երեկ լեփ-լեցուն հրապարակ չի եղել, էմոցիաների պայթյուն չի եղել:
     Հաշվենք, որ Նիկոլը մեդիա դաշտում վերջապես չի պարտվել: Նույնիսկ հաշվենք, որ Նիկոլի աղավնին թռել ա)․.. ու նրան չեն կերել:
     Հաշվենք այդպես, որ չթուլանանք:
     Մնացել ա 3 օր, ու այդ 3 օրը պետք ա նույն ուժով անենք ամեն ինչ, որ մեր ծանոթ ու բարեկամ, ընկեր ու հարևան` գնան ընտրության:
     Մնացել ա 3 օր ու կարևոր գիշեր:
     Երեկ առաջին անգամ հանրահավաքից վերադարձա տուն առանց հիասթափության, առանց ներքին զգացողության, որ կուտակված էներգիան վարի են տալու ու, որ ամեն ինչ կտապալվի: Ու ես միակը չեմ այդ զգացողությունով: Մենք շատ մոտ ենք նրան, որ 2018-ից սկսած մղձավանջը վերջապես կավարտվի»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *