ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 4,2%, նշվում է Հայաստանի վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։
Ընդ որում, մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում։
Միևնույն ժամանակ, 2026 թվականի հունվար-մայիսին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գներն աճել են 4,5%-ով։
Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեում գնաճը նախատեսված է 3% (±1%) մակարդակում։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ հաշվետվության համաձայն՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճը, կախված սցենարից (Ա-Բ), ակնկալվում է 4,4-3,3%, 2027 թվականի կանխատեսումը՝ 3,5-3,1%, 2028 թվականինը՝ 3,2-3,1%: