«Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ աշխատակիցների հետ առանձնազրույցից»․ Անահիտ Մանասյան (տեսանյութ)

«Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ աշխատակիցների հետ առանձնազրույցից»․ Անահիտ Մանասյան

«Երբ դեպքը տեղի է ունեցել, իմ հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի իմ գործընկերները անմիջապես մեկնել են տեսակցելու Արթուր Օսիպյանին»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Գաղափարն այն էր, որ տեղի ունենա անձի հետ առանձնազրույց, ինչպես մնացյալ բոլոր դեպքերում, և անձը ներկայացնի իր իրավունքների հետ կապված հիմնական խնդիրները, որպեսզի մենք նաև հնարավորություն ունենանք անձի հետ կապված հարցերով զբաղվելու, քանի որ անձնական տվյալներ ենթադրող տեղեկատվության փոխանցում է սա ենթադրում և մի շարք այլ հանգամանքներ»,- նշեց ՄԻՊ-ը՝ ընդգծելով՝ ի սկզբանե այդ անձը հրաժարվել է իմ գործընկերների հետ առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքների հետ կապված խնդիրները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *