Խուզարկում են Արա Նախշքարյանի բնակարանը

Առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում Գյումրու Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակներում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ առգրավվել են համակարգիչներ, փաստաթղթեր և տարբեր կրիչներ։

Մեր տեղեկություններով՝ խուզարկություն է իրականացվում նաև ազատամարտիկ, դաշնակցական գործիչ, Հայաստան դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված, հրապարակախոս Արա Նախշքարյանի բնակարանում։

Վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, բջջայինն անհասանելի էր։ Չի բացառվում, որ իրավապահները, հնարավոր է, առգրավել են նաև նրա հեռախոսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *