
Ադրբեջանից Հայաստան կարտահանվի դիզելային վառելիքով բեռնված 42 վագոն։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ դիզելային վառելիքը այսօր կուղարկվի Գյուզդեկի կայարանից։
Գրել էինք, որ ըստ նույն աղբյուրների, այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի նաև հացահատիկի, գարու և պարարտանյութերի հերթական խմբաքանակը։