
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստին մասնակիցներին և քաղաքացիներին թույլ չտվեցին իրենց հետ ջրի շիշ տանել։ Ոստիկանները պատճառաբանել են, որ անվտանգությունից ելնելով թույլ չեն տալիս։
«1 տարի է՝ բերում ենք, նոր դարձա՞վ խոչընդոտ։ Անցած նիստին Սրբազանի ծննդյան օրը փոքրիկ կեքսիկ էինք բերել՝ շնորհավորելու, հիմա վրեժ են լուծում»,- ասել են Սրբազանի աջակիցները։