«ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը»․ ԿԸՀ

«ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը»․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական անգամ հիշեցնում է, որ եռաստիճան ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը։ Ընտրական օրենսգիրքը չի արգելում ՏԸՀ անդամներին լինել կուսակցական, սակայն երբ վերջիններս նշանակվում են որպես ընտրական հանձնաժողովի անդամ, որևէ կերպ իրավունք չունեն կազմակերպել և իրականացնել նախընտրական քարոզչություն, այդ թվում՝ սոցիալական հարթակներում։ ՏԸՀ անդամները քարոզչական բովանդակությամբ հրապարակումները պետք է հեռացնեն սոցիալական իրենց հարթակներից»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *