ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ աշխատանքները շարունակվում են․ Իրանի ԱԳՆ

Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Համաձայնագրի տեքստը կհամարվի վերջնական միայն այն ժամանակ, երբ մենք գոհ լինենք արդյունքից։ Ժամկետների մասին խոսելիս չեմ կարող կոնկրետ ամսաթվեր նշել։ Մեր նպատակն է տեքստն այնպես լրամշակել, որ այն համապատասխանի մեր շահերին»,- ասել է նա։

«ABC News» հեռուստաալիքի տվյալներով՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև նախնական համաձայնագրի շրջանակներում Միացյալ Նահանգները պահանջում են, որ Իրանը միջուկային հարցերի վերաբերյալ գրավոր երաշխիքներ տրամադրի։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների գլխավոր թեման փոխըմբռնման հուշագիրն է, որը պետք է պաշտոնապես երկարաձգի հրադադարի ռեժիմը, ապահովի Հորմուզի նեղուցի փուլային բացումը և հստակ ժամկետներ սահմանի Իրանի միջուկային ծրագրի շուրջ հետագա քննարկումների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *