Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/.  2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց։

Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։

Այսպիսով, ընթացիկ տարվա մայիսի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ցածր է եղել մոտ 4.7%-ով։

2026 թ․-ի մայիսին Հայաստանում, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրված սպառողական գների 0.8% նվազումն (գնանկումը) ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.5% կրճատմամբ (դրամն արժևորվել է)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *