
Ռուսաստանը պատրաստ է օգնել Ադրբեջանին մերձենալ Եվրասիական տնտեսական միության հետ և կցանկանար այդ երկիրը տեսնել Եվրասիական զարգացման բանկի բաժնետերերի շարքում: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել Ադրբեջանի մերձեցմանը այս ինտեգրացիոն միավորման հետ (ԵԱՏՄ – խմբ․), քանի որ դա, մեր կարծիքով, կնպաստի մեզ համար ընդհանուր եվրասիական տարածքում արդեն իսկ հաստատված տնտեսական կապերի հետագա ամրապնդմանը»,- ասել է փոխնախարարը։ Նրա կարծիքով, նման մերձեցումը «դրական ազդեցություն կունենա նաև Ադրբեջանի տնտեսության վրա, քանի որ երկիրը հասանելիություն կստանա ընդհանուր ապրանքների շուկայի առավելություններին և կկարողանա մեծացնել համագործակցությունը տրանսպորտի, ծառայությունների և ներդրումների ոլորտում»։