Ընտրակաշառքի գործով 50-ից ավելի խուզարկություններ. 37 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել, 25 անձ ձերբակալվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 37 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Ա.Ա.-ին օժանդակելու՝ 2025-2026 թվականներին հավաքներին մասնակցելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներին նյութապես շահագրգռելուն, ինչպես նաև Ա.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Այս պահի դրությամբ ձերբակալվել է 25 անձ, որոնց վերաբերյալ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվում դատարան: Մյուս մեղադրյալների վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:

Նախաքննության փուլում կատարված 50-ից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անձանց գումարներ բաժանելու, արտերկրում բնակվող՝ ՀՀ քաղաքացիություն և ընտրելու իրավունք ունեցող անձանց կոնտակտային տվյալների վերաբերյալ ցուցակներ, քաղաքացիների հավաքագրումների, կոնկրետ անձանց՝ կատարված «բարեգործությունների» վերաբերյալ հաշվետվություն տալու մասին փաստաթղթեր:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *