Ռուսաստանը և Չինաստանը շարունակում են ռազմական համագործակցությունը։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՍՊՄՏՀ) շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости -ն:
Ըստ Ռուսաստանի նախագահի՝ այդ համագործակցությունն ավանդական է երկու երկրների համար և կապված չէ աշխարհում տեղի ունեցող ընթացիկ իրադարձությունների հետ։
Պուտինն անդրադարձել է նաև ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ ունեցած վստահելի հարաբերություններին։
Նրա խոսքով՝ իրենք միմյանց ընկեր են անվանում. «Դա խոսքի դարձվածք չէ։ Մենք վստահելի հարաբերություններ ունենք»,- ըստ РИА Новости-ի՝ նշել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինը հայտնել է նաև, որ Ռուսաստանն ու Չինաստանը շուտով համաշխարհային էներգետիկային կուրախացնեն այս ոլորտում նոր պայմանավորվածություններով։
«Վստահ եմ, որ մենք շուտով համաշխարհային էներգետիկային կուրախացնենք Ռուսաստանի և Չինաստանի միջև նոր պայմանավորվածություններով»,- ասել է Պուտինը։